Ժամանակակից նստակյաց կենսակերպը շատերին տանում է՝ դեպի մարզասրահ։ Ու բոլորովին էլ պատահական չէ, որ բազմաթիվ նորակառույցներ արդեն իսկ նախատեսում են սպորտային ակտիվության բացօթյա կամ փակ հնարավորություններ։
Սակայն կյանքի ռիթմն էլ թույլ չի տալիս ժամանակ հատկացնել սպորտին՝ մանավանդ, երբ աշխատանքային ժամերը հստակ չեն ու հնարավոր չէ պլանավորել օրը՝ նաև սպորտային ակտիվությունը ներառելով։
Skyline-ի նախագիծը սկսելուց «Ռենշին» ընկերության իրականացրած լայնածավալ հետազոտությունների արդյունքում ևս մեկ անգամ հաստատվել է ընկերության որոշումը՝ սպորտը և առողջ ապրելակերպը հատուկ ուշադրության կենտրոնում պահելու վերաբերյալ։
Նկատի ունենալով թե Skyline համալիրիառանձնահատկությունը, թե թիրախային խումբը՝ այստեղ ավանդական սպորտային ակտիվությունը իրականացվելու է բոլորովին նոր մոտեցմամբ։
«Skyline-ում ավանդական ֆուտբոլային խաղադաշտերի կողքին նախատեսել ենք բասկետբոլի, սքվոշի, թենիսի և փադելի դաշտեր։ Համոզված ենք, որ մեզանում ոչ այնքան տարածված այս սպորտաձևերը շուտով նաև քաղաք՝ քաղաքում Skyline թաղամասի բնակիչներից բացի կսիրվի հարակից թաղամասերի բնակիչների համար»,- ասում է «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը և հավելում, որ ինչպես հայտարարել են բազմիցս, թաղամասի հանրային տարածքները բաց են լինելու բոլորի համար։
Մավյանի խոսքով՝ ներկայումս տարբեր միջազգային հեղինակավոր օպերատորների հետ քննարկվում է Skyline-ի մարզասրահի կառավարման հարցը։ Համալիրում նախատեսվում է ունենալ նորագույն սարքավորումներով և բարձր որակավորմամբ մարզիչներով մարզասրահ, որը կսպասարկի ինչպես համալիրի բնակիչներին, այնպես էլ այցելուներին։
«Այս բոլոր մոտեցումները ընկած են մեր նախագծի քաղաքաշինական կոնցեպտի հիմքում։ «Քաղաք՝ քաղաքում» մոտեցմամբ այս թաղամասում պետք է լինի ամեն ինչ, որպեսզի այստեղից գնալու անհրաժեշտություն չառաջանա՝ սպորտով զբաղվելու և կյանքի այլ ասպեկտների կարիքները բավարարելու համար։ Սիրո՞ւմ եք թենիս խաղալ։ Եթե այո, ուրեմն կարիք չունեք դուրս գալու թաղամասից՝ ձեր սպորտային ժամանցն ապահովելու համար։ Նույնը վերաբերում է նաև այլ սպորտաձևերին»,- ասում է Անի Մավյանը։
Առհասարակ, Skyline-ում ամեն ինչ մտածված է բոլոր դետալներով։ Ամեն ինչ մշակված է այնպես, որ բնակիչների կյանքն առավելագույնս մտածված ու հագեցած անցի՝ առանց թաղամասից դուրս գալու։




















































































