Armenian text to speach

Ուկրաինայի պատերազմը Բայդենի պատերազմն է, ես փորձում եմ ԱՄՆ-ին դուրս բերել դրանից. Դոնալդ Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նպատակը Ուկրաինայի ռազմական հակամարտությունից երկիրը դուրս բերելն է։

«Սա Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ այդ պատերազմից», – ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։

Լրագրողների հարցին՝ թե ինչպես է մեկնաբանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ստորագրած օրենքը, որով բարձրացվում է ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքային շեմը և թույլատրվում է 60-ից բարձր անձանց պայմանագրային հիմունքներով ծառայել զինված ուժերում, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ լսել այդ մասին, որ 60-ամյա տղամարդիկ և այլն կարող են ծառայել, բայց սա Ջո Բայդենի պատերազմն է, և մենք շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի դուրս գանք այդ պատերազմից»։

«Վերջին հինգ ամիսների ընթացքում ես կանգնեցրել եմ հինգ պատերազմ, և կցանկանայի, որ սա լինի վեցերորդը», – հավելել է Թրամփը։

 

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս