Armenian text to speach

Իրանում մшհապատժի է ենթարկվել «Մոսսադի» լրտեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանն այսօր առավոտյան մահապատժի է ենթարկել Մոսադի լրտեսի, հայտնում է երկրի դատական համակարգը։

Դատական իշխանության համաձայն՝ մահապատժի է ենթարկվել Մոսադի լրտեսը, ով Իսրայելի լրտեսական ծառայությանը փոխանցել էր տեղեկություններ  նահատակված միջուկային գիտնականի վերաբերյալ։

Ռուզբեհ Վադին, ով ձերբակալվել և դատվել էր լրտեսության և սիոնիստական ռեժիմի օգտին հետախուզական համագործակցության մեղադրանքով, այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան, մահապատժի է ենթարկվել՝ քրեական արդարադատության բոլոր փուլերն անցնելու և Գերագույն դատարանի կողմից վճռի վերջնական հաստատումից հետո։

Գործի ապացույցների և Ռուզբեհ Վադիի ինքնախոստովանությունների համաձայն՝ նա լիովին գիտակցել է իր համագործակցությունը Մոսադի ահաբեկչական-հետախուզական ծառայության հետ և դիտավորյալ համագործակցել է Իսրայելի հետ։Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս