ArmLur.am-ի տեղեկություններով ժամեր առաջ Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթար։ Ավելին ArmLur.am-ը տեղեկացավ, որ զինծառայողները
«Պաշտպան Հայրենյաց» ՊՆ ծրագրով ծառայող տղաներն են, իսկ նրանց մեքենան վարող վարորդը վարորդական վկայական չի ունեցել։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտնել էր shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու 6 վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են:
Մանրամասները՝ տեսանյութում․






























