Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի որդին Պետրոս Գեւորգյանը ևս դատի է տվել ՆԳՆ-ին և պահանջում է՝ դատարանը իրեն պատկանող և վերջինիս անվամբ հաշվառված թիվ AETF 245 համարի «GLOCK 17» մոդելի զենքը առգրավելուց, վերցնելուց և մալելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնել:
Հայտնել էինք, որ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը դատի է տվել Ներքին գործերի նախարարությանը ու պահանջում է, որ դատարանը ՆԳՆ-ին պարտավորեցնի։
Հայցվորին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս անվամբ հաշվառված թիվ ШТ-3770 համարի «ՏՏ» մոդելի, թիվ BER 241413 Z համարի «ԲԵՐԵՏՏԱ» մոդելի և թիվ XNU 406 համարի «GLOCK-21» մոդելի զենքերը առգրավելուց, վերցնելուց և մալելուց ձեռնպահ մնա:
Ստացվում է, որ ՆԳՆ-ն ցանկացել է նրան պատկանող զենքերը վերցնել, սակայն նախկին պատգամավորը այն հրաժարվում է տալ և դիմել է դատարան։
Իսկ ինչ գործընթաց է սկսել ՆԳՆ-ն․
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը զեքի մասին օրենք էր բերել, որը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 61 կողմ, 1 դեմ, 32 ձեռնպահ քվեարկությամբ, ընդունել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով՝
3-րդ կետի համաձայն .«Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ: Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը։
Դատեկով իրավիճակից բոլոր նրանք որոնք օրենքի այս կետերին չեն ենթարկվում կամ համապատասխանում նրանց պատկանող զենքերը առգարվվում են:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































