Armenian text to speach

Ռոբերտ Քոչարյանին մեղադրող դատախազը լքեց ՀՀ Քննչական կոմիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը որոշում է կայացրել ազատվել զբաղեցրած պաշտոնից։

«Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի»,-այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Բաղդասարյանը նախկինում գլխավորի դատախազի տեղակալ էր, Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազներից։ Այժմ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետն է։




Լրահոս