
Կենտրոնական հետախուզական վարչությունը Բուխարեստում կառավարական շենքը մի քանի տարի օգտագործել է որպես բանտ առավել վտանգավոր հանցագործների համար,- հայտնում է Associated Press -ը:ԿՀՎ-ի գաղտնի բանտը գտնվում է Ռումինիայի մայրաքաղաքի հյուսիսում, մարդաշատ վայրում: Պաշտոնապես այստեղ գտնվում է Պետական գաղտնիքների ազգային գրանցման բյուրոն, որում պահվում են ՆԱՏՕ-ի եւ ԵՄ գաղտնի տվյալները: Նշենք, որ Ռումինիայում ԿՀՎ գաղտնի բանտի գոյության մասին հաղորդվել էր ավելի վաղ, սակայն կոնկրետ վայրը չէր նշվում: