Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ում է դատի տվել Ալեն Սիմոնյանը. ինչ են պահանջում Վազգեն Սաղաթելյանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը տեղեկացավ, որ հիմա էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է դատի տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։

Ալեն Սիմոնյանը պահանջում է պատվին և արժանապատվության պատճառած վնասի հատուցում: Դատավորը Արմինե Սաֆարյանն է:

Հիշեցնենք, որ սա Վազգեն Սաղաթելյանի դեմ երկրորդ դատական հայցն է: Օգոստոսի 4-ին տեղեկացրել էինք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանը ևս դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Արուսյակ Մանավազյանը պահանջում է հերքում իր մասին AntFake.am կայքում հրապարակված մի տեսանյութի հետ կապված։ Ըստ պահանջի՝ Մանավազյանը նշել է․
«Հերքում․ Արուսյակ Մանավազյանին զրպարտող տեղեկատվության վերաբերյալ խորագրի ներքո՝ տեսանյութ տարածելու միջոցով։ Հերքումը պահպանել առանց ժամկետի սահմանափակման, իսկ պատասխանող Վազգեն Սաղաթելյանից հօգուտ Մանավազյանի բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցման գումար։»

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակում ուղիղ եթերում Վազգեն Սաղափելյանի և Նարեկ Սամսոնյանի մասնակցությամբ «Ով ում է դոմփում ՔՊ-ում, ՀԷՑ-ի պուպուլիկը, եկեղեցուց վտարվածները. «Իմնեմնիմի» փոդքասթ #199» վերնագրով փոդքաստում վերը նշված պաշտոնյանների մասին անձնական տեղեկություններ էր հրապարակել, որը ըստ ներկայացված հայցերի զրպարտություն է:

Սոնա Գրիգորյան




Լրահոս