Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ Դիանա Գասպարյանի հետ «չգնաց» փոխքաղաքապետ Մկրտչյանը. իշխանությունների ներսում տարակուսած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Մհեր Մկրտչյանի գլխին «մութ ամպեր» են կուտակվում: Բանն այն է, որ Մկրտչյանը շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ ու բոլոր շինթույլտվությունների հետ կապված տեղեկությունների է տիրապետում, քանի որ համայնքապետարանի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի «կուռատորն» է եղել:

Նշենք, որ «Հետք» լրատվականը գրել էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես էր սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:

https://hetq.am/hy/article/168314

Հիմա ամեն ինչ հերթով:

Նախ նշենք, որ Դիանա Գասպարյանը քաղաքապետի պաշտոնից հրաժարվելուց հետո, հրաժարական տվեցին նաև նրա երկու տեղակալները: Այսինքն Մհեր Մկրտչյանը ևս հրաժարական էր տվել, բայց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը նրան անգործ չթողեց` իրեն խորհրդական է նշանակել:

Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այն ապօրինի գործունեությունները ինչը կապվում է Դիանա Գասպարյանի հետ, կապվում է նաև Մկրտչյանի հետ, որը բոլոր գործարքներից անմիջական տեղեկությունների է տիրապետել: Ու իշխանությունների ներսում քննարկվող տեղեկությունների համաձայն հենց Մկրտչյանն էլ Գասպարյանի «խորհրդատուն» է եղել բոլոր գործարքների հետ կապված: Իշխանությունների ներսում տարակուսած են, թե այդքան անմիջական կապի մեջ գտնվող անձին, ինչու է Մեխակյանը նորից պաշտոնի նշանակել:

Ի դեպ, մեր աղբյուրները նշում են, որ մի սկանդալային պատմություն էլ կա կապված Մհեր Մկրտչյանի հետ: Մոտ երեք տարի առաջ Մկրտչյանի կինը եղել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Գեղարվեստի դպրոցի տնօրենը ու դպրոցի աշխատակիցների բողոքների հիման վրա նրան ազատել են տնօրենի պաշտոնից ու մինչև հիմա Մկրտչյանն իր նեղ շրջապատում հայտարարում է, թե ով որ «օգնել» է իր կնոջ պաշտոնի հեռացմանը պատասխան է տալու: Ըստ մեր աղբյուրների վերջինս կասկածում է քաղաքապետարանի տարբեր աշխատակիցների, ինչի պատճառով լարված մթնոլորտ է համայնքապետարանում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս գերլարված մթնոլորտի պատճառով քաղաքապետարանում բոլորը սպասում են, թե երբ են իշխանությունները Մհեր Մկրտչյանին «հասնելու» իր անօրինական աշխատանքների ու «բեսպրիդել» պահվածքի համար:

Մենք փորձեինք այս հարցերի հետ կապված զրուցել Մհեր Մկրտչյան հետ: Քաղաքապետարանից նախ փոխանցեցին, որ Մկրտչյանը ընդմիջման է դուրս եկել, հետո հայտարարեցին, թե քաղաքացիների ընդունելության է ու չի կարող պատասխանել մեր հարցերին:

Սոնա Գրիգորյան




Լրահոս