Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Միջանցք» լինելո՞ւ է, թե՝ ոչ․ ինչ է պետք սպասել Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ԱՄՆ մեկնելու լուրը ցնցեց Հայաստանը։ Ինչպես յուրաքանչյուր միջազգային հանդիպման դեպքում, այնպես էլ հիմա, հասարակությունը համոզմուքն է տարածում, որ «ինչ-որ» բան հանձնվելու է։

Փաշինյանը դեռ չէր հասել ԱՄՆ ՔՊ-ական մի շարք պատգամավորներ թեզեր սկսեցին տարածել, որ «ամեն բան կարգին է, չպետք է անհանգստանալ, քանի որ Հրավային Կովկասում վերադասավորումներ են սպասվում»։

Սրան զուգահեռ Reuters-ը գրում է՝ «Հայաստանը ԱՄՆ-ին Սյունիքով անցնող «միջանցք» է տրամադրելու»։

Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ին տրամադրել բացառիկ երկարաժամկետ իրավունքներ տարանցիկ միջանցքի վրա, որը կկոչվի «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են պաշտոնական աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրի, «երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրության համաձայն», իսկ «Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումին՝ ենթակառուցվածքների և կառավարման համար»։
«Առևտրային նպատակների համար արվող այս քայլը կբացի տարածաշրջանը և կկանխի հետագա ռազմական գործողությունները», – ասել է պաշտոնյաներից մեկը գործակալությանը։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Սպիտակ Տանը տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Reuters-ը հայտնել որ նաև, որ Փաշինյանը և Ալիևը ԱՄՆ-ում կստորագրեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել պահանջող փաստաթուղթ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ երեկոյան Սպիտակ Տանը Դոնալդ Թրամփի մասնակցության հանդիպման ժամանակ կստորագրեն փաստաթուղթ, որով ԵԱՀԿ-ից կպահանջեն լուծարել Մինսկի խումբը, որը զբաղված էր Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են կրկին պաշտոնական աղբյուրները։

Ադրբեջանական կողմը վանկարկում է «միջանցքի» մասին, սակայն հայկական կողմում խուլ լռություն է։ Թե ինչ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում ստորագրել, գրեթե ոչ ոք չգիտի, անգամ ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են, թե ինչ վերադասավորումների մասին են հուսադրում թիմակիցներն ու ադրբեջանական կողմը։ նհրաժեշտ է արձանագրել այն փաստը, որ հայկական կողմը պնդում է միայն մեկ բան՝ «Զանգեզուրի միջանցք» տերմինն այդ փաստաթղթում չի լինելու։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս