ԼՂՀ ԱԳՆ-ի մամլո ծառայությունից armlur.am -ին հայտնում են, որ այսօր ԵԱՀԿ-ն հերթական պլանային դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։ Դիտարկումն անցկացվել է Հադրութի ուղղությամբ, դիտարկման ժամանակ միջադեպեր չեն գրանցվել։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Խերդիչը (Հունգարիա), Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա)։ Նրանց ուղեկցել են ԼՂՀ-ի ԱԳՆ-ի ու ՊՆ-ի ներկայացուցիչները։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում են եղել ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Մարիուս Պուձիունասը (Լիտվա)։
Շփման գծում դիտարկումն անցել է առանց միջադեպերի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ