ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին միանալ Աբրահամյան համաձայնագրերին, որոնք Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում են նախատեսում։
«Այժմ, երբ Իրանի կողմից «կառուցվող» միջուկային զինանոցը լիովին ոչնչացվել է, ինձ համար չափազանց կարևոր է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները միանան Աբրահամի համաձայնագրերին։ Սա խաղաղություն կապահովի Մերձավոր Արևելքում», – գրել է նա Truth Social-ում։
Թրամփը Աբրահամյան համաձայնագրերը համարում է իր առաջին ժամկետի հիմնական նվաճումներից մեկը։ 2020 թվականին Բահրեյնը, ԱՄԷ-ն և Մարոկկոն կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ։ 2021 թվականին Սուդանը հայտարարել է հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Այս համաձայնագրերից առաջ Իսրայելը արաբական պետություններից դիվանագիտական հարաբերություններ է հաստատել միայն Եգիպտոսի հետ՝ 1979 թվականին և Հորդանանի հետ՝ 1994 թվականին։
ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը մայիսին հայտարարել է, որ Լիբանանը, Լիբիան, Սաուդյան Արաբիան և Սիրիան շուտով կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին։ Թրամփը նախկինում ենթադրել է, որ Սաուդյան Արաբիան կարող է ստորագրել համաձայնագրերը մինչև 2025 թվականի վերջը։




























