Armenian text to speach

Լիբանանը համաձայնել է «Հըզբոլլահ»-ի զինաթափման վերաբերյալ ԱՄՆ առաջարկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լիբանանի նախարարների կաբինետը համաձայնել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված համաձայնագրի կետերին՝ «Հըզբոլլահ» շարժման զինաթափման վերաբերյալ, հայտարարել է Լիբանանի տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը։

«Կաբինետը հաստատել է ամերիկյան կողմի առաջարկության մեջ նշված կետերը», – լրագրողներին ասել է Մորկոսը։

Նախարարի խոսքով, ԱՄՆ-ի կողմից առաջարկված համաձայնագրի հիմնական կետերը ներառում են զինված խմբավորումների, այդ թվում՝ «Հըզբոլլահի» ներկայության աստիճանական վերացումը, Լիբանանի բանակին աջակցությունը և դրա տեղակայումը երկրի հարավում։




Լրահոս