Armenian text to speach

ԱՄՆ պետդեպը հերքում է Պուտինի հետ հանդիպման համար Թրամփի ենթադրյալ պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է հաստատել այն տեղեկությունները, որ նախագահ Դոնալդ Թրամփը, իբր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար պայման է դրել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման մասին։

«Կարող եմ միայն ասել, որ, ինչպես ասել է պետքարտուղարը, մենք շարունակում ենք սերտորեն շփվել մեր եվրոպացի գործընկերների և Ուկրաինայի հետ», – ասել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գլխավոր տեղակալ Թոմի Պիգոթը ճեպազրույցի ժամանակ, երբ խնդրել են հաստատել կամ հերքել այս պնդումը։

Սպիտակ տան անանուն աղբյուրը ավելի վաղ Թրամփի և Պուտինի հանդիպման հնարավորությունը կապել էր Զելենսկու հետ հանդիպման հեռանկարի հետ, հինգշաբթի օրը հաղորդել էր New York Post-ը։




Լրահոս