Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մեկնաբանել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հասցեին G20-ի գագաթնաժողովին արված իր արտահայտությունը: Հիշեցնենք, որ Սարկոզին Օբամայի հետ զրույցում Իսրայելի վարչապետին “սուտասան” է անվանել, քանի որ վերջինս հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի միջնորդությունը իսրայելցի զինվոր Գիլադ Շալիտի ազատության գործում: Ֆրանսիայի նախագահն Իսրայելի ղեկավարությանը բացատրել է, որ դուրս է եկել ափերից, երբ Նեթանյահուն հրաժարվել է Շալիտին ազատելու սխեմայում ընդգրկել ֆրանսիական օդուժի ինքնաթիռներ եւ այդ իսկ պատճառով նրան անվանել է սուտասան:Ավելի ուշ Սարկոզին հավատացրել էր Իսրայելի վարչապետին, որ, չնայած Մերձավոր Արեւելքի հարցում իրենց ունեցած տարաձայնություններին, ինքը բարեկամաբար է տրամադրված նրա նկատմամբ:
Նախագահական բամբասանքի շարունակությունը. Սարկոզին բացատրել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ