Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի ժամանակով 00։00-ին ԱՄՆ-ում կսկսվի եռակողմ հանդիպումը. ինչ է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։
23:20 -ին տեղի կունենա Թրամփ-Ալիև հանդիպումը, ապա 00:00-ին եռակողմ հանդիպումը։

Թրամփը գրել էր, որ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար։ Ստացվում է Թրամփն իր ձեռքը վերցրեց Փաշինյանի խաղաղության օրակարգը։

«Ես հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարի համար»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Հարկ է նշել, որ ստորագրվող որևէ փաստաթղթի բովանդակություն հայտնի չէ, սակայն բրիտականակ Reuters-ը գրել էր, որ «Հայաստանը ԱՄՆ-ին Սյունիքով անցնող «միջանցք» է տրամադրելու» և «Փաշինյանը և Ալիևը ԱՄՆ-ում կստորագրեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել պահանջող փաստաթուղթ»։

Խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է կապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի անկլավի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։ Հայաստանը մերժում է «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումը։

Հիշեցնեք, որ անցած ամիս ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը պաշտոնապես առաջարկել էր, որ ամերիկյան ընկերությունը կարող է վարձակալել և շահագործել միջանցքը 100 տարի ժամկետով՝ փորձելով լուծել երկու կողմերի անվտանգության և երթուղու հուսալիության հետ կապված մտահոգությունները։ Սակայն Հայաստանը մերժել է այդ առաջարկը՝ հայտարարելով, որ չի տա վարձակալության իր ինքնիշխան տարածքը որևէ երրորդ երկրի։ Միջազգային մամուլը նաև նշում է , որ Հայաստանը հայտնել է, որ երրորդ կողմի տեղակայման կամ ԱՄՆ –ի կողմից միջանցքը վարձակալելու դեպքում ուժեր պետք է տեղակայվեն նաև Նախիջանի կողմից և վերահսկողություն նաև պետք է սահմանվի նաև այդ հատվածում, սակայն այս տարբերակը չի ընդունել Ադրբեջանը:

Մեզ մնում է միայն սպասել զարգացումների, քանի որ ՔՊ-ականները վաղ առավոտից քարոզչական թեզեր են տաածում, որ «Այսօր ԱՅԴ օրն է»։

Էմմա Միքայելյան




Լրահոս