Armenian text to speach

7 ամսվա ընթացքում Հայաստանից արտահանվել է շուրջ 3 տոննա ավելի ծաղիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, Հայաստանից արտահանվել է շուրջ 3 տոննա ավելի ծաղիկ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, արտահանվել է 2,3 անգամ շատ տոննա ծաղիկ (հիմնականում ձևակերպում են տոննայով)։ Մասնավորապես, եթե անցած տարի ընդամենը 519 տոննա է եղել, ապա այս տարի՝ 1217 տոննա։

15%-ով ավել հատով ծաղիկ (որոշ դեպքերում արտահանումը ձևակերպվում է հատով)։

Մասնավորապես, եթե անցած տարի 41,8 հազար հատ, ապա այս տարի՝ ավելի քան 48 հազար հատ»,- գրել է նախարարը:

 




Լրահոս