Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի համար են իշխանությունները 130 մլն 569 հազար դրամ ծախսելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի դեկտեմբերի վերջին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի համար վարչապետի աշխատակազմը հատկացրել է 130 մլն 569 հազար ՀՀ դրամ։
Ըստ պայամանագրի միջոցառումը տևելու է մոտ 2 ժամ և նախատեսված է առավելագույնը 1,200 անձի համար:

Միջոցառումը տեսանկարահանվելու և եթեր է հեռարձակվելու Հանրային հեռուստաընկերության կողմից 2026 թվականի հունվարի 1-ին։ Պայմանագիրը կնքվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության հետ:

Այս ընկերությունը նման միջոցառումներ կազմակերպելու վաղեմի փորձ ունի։ Ընկերությունը հիմնադրվել է 209 թվականին։ «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերության համահիմնադիրը եղել է Արամ Հարությունյանը, ով Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Սերոբյանի և Աշոտ Առաքելյանի հետ ստեղծել է նշված ընկերությունը, ապա ծագած անհաշտության հետևանքով նրանք բաժանվել են և այժմ ընկերության 100% իրական շահառուն Աշոտ Առաքելյանն է։

Փրոդաքշնը նախկինում կազմակերպել է «Գոհար» և «Հայաստանի աստղերը» համերգային ծրագրերը։

Այսպիսով, ինչի համար է ծախսվել 130 մլն 569 հազար ՀՀ դրամը․

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքի ձևավորման համար հատկացվել է 8,5 մլն դրամ, նախամուտքի կահավորման համար հատկացվել է 7 մլն դրամ։ 1 200 անձի համար հյուրասիրությունը արժեցել է 8,5 մլն դրամ։
Ընդհանուր բեմահարթակի կահավորումն արժեցել է 22 մլն դրամ, ետնաբեմի և հանդերձարանի կահավորումը 1,5 մլն դրամ, տեխնիկական հագեցվածությունը 27 մլն դրամ։
Հաղորդավարների և արտիստների հագուստների մոդելավորման և պատրաստման համար հատկացվել է 3,8 մլն դրամ։
Եթե օրինակ Բադալյանները հարսանիքը համալիրում անցկացնելու համար վճարել էին 30 մլն դրամ, ապա «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության համար վճարվել է ընդամենը վարձակալության համար 5 մլն դրամ։
Այս մրցանակաբաշխության ընթացքում ստեղծագործական հատվածի, ներառյալ արտիստների և ստեղծագործական անձնակազմի հոնորարները կազմել են 20 մլն դրամ։

Կազմակերպչական ծախսերը և ընկերության հոնորորները կազմել են 6 մլն 989 հազար դրամ։

Նախրդ տարի՝ 2024 թվականին, մրցանակաբաշխության համար հատկացվել էր 150 մլն դրամ։

Էմմա Միքայելյան 




Լրահոս