Armenian text to speach

Հնդկաստանի վարչապետը կառավարության հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 8-ին երկրի նախարարների կաբինետի առանցքային նախարարների հետ նիստ կանցկացնի՝ քննարկելու Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի կտրուկ բարձրացման հետևանքները:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով հնդկական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի մաքսատուրքերի հարցը։

Հուլիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրքի սահմանման մասին՝ պատճառ բերելով Նյու Դելիի կողմից բարձր մաքսատուրքերը, առևտրային խոչընդոտները և Ռուսաստանի հետ համագործակցությունը»։

Մաքսատուրքն ուժի մեջ է մտել օգոստոսի 7-ին։ Միևնույն ժամանակ, օգոստոսի 6-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Հնդկաստանից ներմուծման համար 25%-ի չափով լրացուցիչ մաքսատուրք սահմանելու վերաբերյալ՝ նրա կողմից Ռուսաստանից նավթի գնումների պատճառով։ Այդ պատժամիջոցները կսկսեն գործել օգոստոսի 27-ից: Այսպիսով, Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքը կկազմի 50%:

 

 




Լրահոս