«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն, համագործակցելով «ՀայԱրտ» Կենտրոնի հետ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, 2025 թ.-ի սեպտեմբերի 5-ին կնախաձեռնի Գեղարվեստական Տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ը։
Այս Բիենալեի միջազգայի ժյուրիի խմբում են Պրոֆ. Դր. Մաթեուշ Օտրեբան (Պատվավոր նախագահ), Թրուդե Գոմնես Ուգելշտատը (Նախագահ), Սոնա Հարությունյանը Ա.Մ. (Փոխ-նախագահ), Ախիմ Քյոնեկեն (Ժյուրիի պատվավոր անդամ), Ժան-Պիեր Թանգին (Ժյուրիի անդամ) և Ահման Վաքիլին (Ժյուրիի անդամ)։ Նրանց ընտրությունն արտացողում է գեղարվեստական տպագրության բազմազանությունը և համաշխարհային ճանաչումը։
Հիմնական ցուցադրության հետ զուգահեռ Գեղարվեստական Տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ը կհյուրընկալի Գեղարվեստական Տպագրության Երկրորդ միջազգային Համաժողո, Երևան 2025-ը՝ «Տպագրությունից մինչև Պիքսել․ Արվեստ, արհեստական բանականություն և արդյունաբերություն» խորագրով։ Երկօրյա սիմպոզիումը կհամախմբի արվեստագետների, հետազոտողների, տեխնոլոգների, իրավաբանների և մշակութային գործիչների Հայաստանից և արտերկրից՝ ուսումնասիրելու, թե ինչպես են արհեստական ինտելեկտն ու նոր տեխնոլոգիաները վերափոխում արվեստի ապագան։
Միջոցառման հատուկ հյուրն է՝ Նորվեգիայի Սոնյա Թագուհու գեղարվեստական տպագրության ամենամյա մրցանակի տնօրեն և ժամանակակից արվեստի առաջատար գործիչ տիկին Թրուդե Գոմնես Ուգելստադը (Նորվեգիա), ով նաև Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ի ժյուրիի նախագահն է:
544 արվեստագետ 63 երկրից դիմել են մասնակցության
Ընդամենը ներկայացվել է 1 718 փորագրանկար
Մրցութային ցուցադրության համար ընտրվել է 423 աշխատանք, 213 արվեստագետ 48 երկրից
Առավել ներկայացված երկրները՝
Լեհաստան – 54 արվեստագետ
Հայաստան – 28 արվեստագետ
Ռուսաստան – 11 արվեստագետ
ԱՄՆ – 7 արվեստագետ
Ֆրանսիա – 7 արվեստագետ
Հնդկաստան – 6 արվեստագետ
«Գեղարվեստական տպագրության հոբելյասնական միջազգային Բիենալե, Երևան 2025»-ի Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու 2025թ.-ի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» Կենտրոնում:
Հավելենք, Հայաստանում և տարածաշրջանում միակ Երևանյան Գեղարվեստական տպագրության Բիենալեն իրականացվում է՝ «Հայաստան» համահայակական հիմնադրամի, «ՀայԱրտ» Կենտրոնի, Երևանում Ֆրանսիական ինստիտուտի, Երևանում Գյոթե ինստիտուտի, Սարսելիի միջազգային փորագրության բիենալեի (Փարիզ), Xylon կազմակերպության (Ավստրիա), G. Urban Platform-ի (Մյունխեն), Arloopa-ի, Arnenecoop-ի և Villa Delenda-ի աջակցությամբ:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի Կազմկոմիտեն նաև շնորհակալություն են հայտնում Հայաստանում հավատարմագրված հետևյալ դեսպանություններին՝ իրենց ֆինանսական աջակցության համար․ Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում, Նորվեգիայի Թագավորական դեսպանություն Վրաստանում, Նորվեգիայի պատվավոր հյուպատոսություն Հայաստանում, Դանիայի Թագավորական դեսպանություն Վրաստանում, Լեհաստանի դեսպանություն, Իտալիայի դեսպանություն, Շվեյցարիայի դեսպանություն, Իրանի Իսլամական Հանարպետության դեսպանություն, Գերմանական Դաշնային Հանրապետության դեսպանություն, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն:
























