Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է զարգացնել առողջ պրագմատիկ համագործակցություն Վրաստանի հետ, և Թբիլիսիի գործն է որոշել հետագա գործողությունները։
«Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ։ Մոսկվան պատրաստ է զարգացնել պրագմատիկ համագործակցություն Թբիլիսիի հետ, որտեղ դա շահավետ է երկու կողմերի համար էլ։
Հարցն այն է, որ Վրաստանը որոշի իր հետագա գործողությունները Ռուսաստանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Մոսկվան և Թբիլիսին զարգացնում են հարաբերությունները առևտրի և տնտեսության ոլորտում։ Ռուսաստանից հանրապետություն զբոսաշրջիկների հոսքը նույնպես աճում է», – «Իզվեստիա»-ին ասել է Գալուզինը։





























