Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուզարկել են ՊԵԿ նախկին նախագահի տունը. կալանքից առաջ ի՞նչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվի կալանքը։ Այս պահին նրա կալանքի միջնորդության հարցը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

Նշենք, որ մինչ նրան ձերբակալելը , հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է սկսել ՊԵԿ նախկին նախագահի տան, որից հետո նրան ձերբակալել ու տարել են հակակոռուպցիոն կոմիտե: Թե ինչ կորոշի դատարանը, կհետևենք իրադարձությունների զարգացմանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

 

Քնար Մանուկյան




Լրահոս