«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ թիմի դարպասապահ, գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենը զրկվել է ավագի թևկապից։
Թիմի նոր ավագն է դարձել ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։
«Բարսելոնան հայտարարում է, որ ֆուտբոլիստ Մարկ-Անդրե տեր Շտեգենի դեմ հարուցված կարգապահական վարույթից հետո, և մինչև այս հարցի վերջնական լուծումը, ակումբը մարզական ղեկավարության և մարզչական շտաբի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել է ժամանակավորապես կասեցնել նրան առաջին թիմի ավագի պաշտոնից։
Այս ընթացքում թիմի առաջին ավագի պարտականությունները կկատարի փոխավագ Ռոնալդ Արաուխոն»,- նշվում է «Բարսելոնայի» մամուլի ծառայության հայտարարության մեջ։





























