Առանց նախագահ Թրամփի ներգրավվածության, չէր ստացվի խաղաղության հաստատումը: «Թրամփի ուղին» բարեկեցություն կբերի, ենթակառուցվածքային զարգացում… ավելի խաղաղ տարածաշրջան: Այս մասին հայտարաարել է Նիկոլ Փաշինյանը։
35 տարի իրենք կռվել են ու հիմա ընկերներ են լինելու երկար ժամանակ։ Մեծագույն պատիվ է բոլորին ողջունել Սպիտակ տանը։ Երկու հրաշալի առաջնորդներին ուզում եմ ողջունել Վաշինգտոն գալու համար, որպեսզի ստորագրեն այս պատմական հռչակագիրը։ Այս մասին այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը հայտարարել է՝ Սյունիքով անխափան կապ է հաստատվելու Ադրբեջանի հիմնական հատվածի ու Նախիջևանի հետ՝ Հայաստանի ինքնիշխանությամբ ամբողջական շրջանակներում։
«Հայաստանը բացառիկ գործընկերություն է հաստատում ԱՄՆ-ի հետ՝ զարգացնելու այս միջանցքը, որը կարող է երկարացվել մինչև 99 տարի։ Ամերիկյան ընկերությունները անչափ հետաքրքրված են միանալու ենթակառուցվածքների զարգացմանը։», – նշել է Թրամփը։
Մանրամասները՝ տեսանյութում․























































































