Armenian text to speach

«Նախագահ Թրամփն արժանի է Խաղաղության նոբելյան մրցանակի»․ Փաշինյանի խոսքից հետո Ալիևը առաջարկ հնչեցրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մի առաջարկ անեմ, գուցե մենք վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և համատեղ դիմում ուղարկենք Նոբելյան հանձնաժողովին, որ նախագահ Թրամփին հանձնվի Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Այս մասին ասել  էԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր մենք նախաստորագրեցինք խաղաղության պայմանագիրը աշխարհի թիվ մեկ մայրաքաղաքում, թիվ մեկ նստավայրում։ Հատկապես՝ ԱՄՆ նախագահի մոտ, և դա չի թողնում կասկած, որ կողմերից որևէ մեկը կհրաժարվի։ Եթե ես կամ Փաշինյանը նման կասկած ունենայինք, այստեղ չէինք լինի»,- նշել է նա։

Կարծում եմ՝ նախագահ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պաշտպանելու ենք այդ գաղափարը և այդ ուղղությամբ ջանք ենք գործադրելու։ Այսօրվա իրադարձությունը լավագույնս վկայում է այդ մասին»,- ասել է վարչապետը:




Լրահոս