ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ողջունել է Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները։
«Եվրամիությունը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագրերը նշանակալի առաջընթաց է համարում տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու գործում։», – նշել է Կալլասը։





























