Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովը կարող է վճռորոշ պահ լինել Ուկրաինայում խաղաղության գործընթացի համար, գրում է The American Conservative-ը։
«Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է առաջընթաց նշանավորել հակամարտության կարգավորման վաղուց ձգձգված ջանքերում», – նշվում է հրատարակության մեջ։
Հրատարակությունը նշել է, որ Ուկրաինայի համար մարտադաշտում իրավիճակը վատթարանում է, մինչդեռ Ռուսաստանի ռազմական առավելությունը մնում է անհերքելի։
«Մարտերի դադարեցումը, հավանաբար, կգա մի շարք փոքր քայլերից, այլ ոչ թե հսկայական ցատկից։ Պարզապես հանդիպելով՝ Պուտինը և Թրամփը կարող են երկու կողմերի ուշադրությունը կենտրոնացնել խաղաղության հասնելու անհրաժեշտության վրա», – եզրակացրել են հեղինակները։
Սպիտակ տան ղեկավարը շաբաթ երեկոյան հայտարարեց, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում կհանդիպի Ռուսաստանի առաջնորդի հետ, և Կրեմլը հաստատեց նրա խոսքերը։





























