Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։ Մենք շնորհավորում ենք երկու կողմերին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև Դոնալդ Թրամփին տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և բարգավաճման ավելի մեծ ուղի բացելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մոլդովայի նախագահը։





























