Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Ես խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Շնորհակալ եմ աջակցության համար», – գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։
«Ուկրաինան, Ֆրանսիան և մեր բոլոր գործընկերները պատրաստ են հնարավորինս արդյունավետ աշխատել իրական խաղաղության ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ ռուսներին չհաջողվի կրկին խաբել որևէ մեկին։ Բոլորս կարիք ունենք պատերազմի իսկական ավարտի և հուսալի անվտանգության հիմքերի՝ Ուկրաինայի և այլ եվրոպական երկրների համար»,-հայտնել է Զելենսկին։



















































































