Armenian text to speach

Հայտնի է՝ ով է Բագրատ Սրբազանի, գնդապետ Մախսուդյանի, ԱԺ պատգամավորի «Հեղաշրջման պլանի» գործը քննող դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հեղաշրջման պլան»-ի քրեական գործը, որով անցնում են Բագրատ Սրբազանը,ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Հրայր Սարկավագը և այլ անձիք մակագրվել է Երեւան քաղաքի դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Armlur.am-ի հետ զրույցում փաստաբան Հովսեփ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը։

Հիշեցնենք,որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը:

Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):
17 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
18 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քնար Մանուկյան 




Լրահոս