Armenian text to speach

Ահազանգ. ՀՀ Վաստակավոր արտիստի բնակարանը ‹‹խլում են››, նրանք իրավապահ մարմիններից պահանջում են հետևողական լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ վաստակավոր արտիստ Շահեն Գևորգյանի դուստր՝ Արևիկ Գևորգյանը, կրկին ահազանգում է այն մասին, որ ‹‹Հայբիզնեսբանկ››-ի (այժմ՝ ‹ԱՄԻՕ բանկի) և գոյություն չունեցող ‹‹Անահիտ Սիմոնյան›› ՍՊԸ–ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի անունից գործող ոմն Անդրանիկ Ելինյանը իր սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է ՀՀ վաստակավոր արտիստ Շահեն Գևորգյանի ընտանիքին պատկանող բնակարանի ապօրինի աճուրդը, ներկայացնելով այն օրենքին չհամապատասխանող իրար հակասող տարբեր կեղծ կարգավիճակներով՝ մասնավորապես որպես «Անահիտ Սիմոնյան›› ՍՊԸ–ին պատկանող գույքի աճուրդի» առարկա։

‹‹ՀՀ Կադաստրի Կոմիտեն տարիներ շարունակ ապահովել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Է. Ամալյանի որոշման հիման վրա ԴԱՀԿ ծառայության կողմից մեր բնակարանի վրա դրված ապօրինի կեղծ արգելանքները, որոնց համաձայն մեր ընտանիքին պատկանող բնակարանը դա իբր ‹‹Անահիտ Սիմոնյան›› ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք է։ Նույն դատավորի 2013թ. մարտի 7–ի վճռում արձանագրվել է, որ ՀՀ Կառավարությանը առընթեր անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման աշխատակազմի ղեկավար Ս.Ղուկասյանի կողմից 2010թ. նոյեմբերի 16–ին ‹‹Հայբզինեսբանկ›› ՓԲԸ–ին տրվել են նույն` 0101894 թվով համարակալված գույքի գրավի հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականներ՝ մեկը Շ. Գևորգյանի անունով, մեկն էլ ‹‹Անահիտ Սիմոնյան›› ՍՊԸ–ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի անունով։

Այսինքն՝ Անահիտ Սիմոնյանը մեր թիկունքից գրավադրել է մեր բնակարանը, իսկ վերոնշյալ պաշտոնական մարմինները մեր թիկունքից հատկացրել են մեր բնակարանին ‹‹Անահիտ Սիմոնյան›› ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կեղծ կարգավիճակը։

Մինչ դեռ ապրիլի 15–ին մեր բնակարանի ապօրինի կեղծ աճուրդի իրականցման ահազանգին տրվել է ընթացք ՀՀ Գլխավոր դատախազության Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից, ոմն Ա. Ելինյանը, ապօրինաբար վերագրելով Շ. Գևորգյանին հերթական իր գրությունում թիվ ԵԱՆԴ0046/04/15 մեզ որևէ կերպով չվերաբերվող, վաղեմության ժամկետը տաս տարի առաջ սպառված գործի իբր մասնակցի, համատեղ սեփականություն հանդիսացող մեր ընտանիքին պատկանող բնակարանի իբր Գրավատուի և գոյություն չունեցող անհասցե ‹‹Անահիտ Սիմոնյան›› ՍՊԸ–ի իբր Երաշխավորի ապօրինի կեղծ կարգավիճակները, hունիսի 13-ին հայտարարել է, որ իրացրել է մեր բնակարանը։

2025թ. հուլիսի 8–ին Շ. Գևորգյանը հայտնաբերել է մեր բնակարանի դռանը կպցրած հետևյալ գրառումը. «Շահեն, ես գիտեմ, որ դու տանն ես ու զանգերիս չես պատասխանում: Խնդրում եմ պատասխանի, թե չէ նորից կգրեմ մասնագետները կգան, էլ չես կարա ոչինչ անել»։

Վերոնշյալ գրառման հեղինակ ոմն Անդրանիկ Ելինյանը նույն օրը եկել է մեր տուն։

Իր այցի ժամանակ Ա. Ելինյանը տեղեկացրել է հայրիկիս, որ իրացրել է մեր բնակարանը բանկին և, ինչպես պարզվեց, վերսկսել Է հայրիկիս նկատմամբ հետապնդումները և սպառնալիքները՝ հայտնելու համար իր ցանկությունը, որ հայրիկս՝ Շահեն Գևորգյանը պայմանավորվի Անահիտ Սիմոնյանի հետ, որպեսզի մեր բնակարանի նկատմամբ ձևակերպվի հիփոթեք և Անահիտ Սիմոնյանը սկսի կատարել մուծումները։ Անահիտ Սիմոնյանը ուներ հնարավորություն 15 տարվա ընթացքում մարել մեզ չվերաբերվող իր ապօրինի վարկերը, սակայն այսօրվա իրադարձությունները վկայում են, որ նա նման նպատակ երբևէ չի ունեցել և իր ու իր համագործակիցների իրական նպատակը մեր բնակարանի բռնազավթումն է։

Ա. Ելինյանը չի հերքել , որ մեր բնակարանը շահագործվում է մեր թիկունքից որպես «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող գույք։

Այսինքն, մեր ընտանիքին ունեզրկելու, իրավազրկելու, թալանելու, ոչնչացնելու նպատակով խմբավորված անձանց հերթական ապօրինի պահանջում Անահիտ Սիմոնյանին հատկացվել է մեր բնակարանի գնորդի և, հետևաբար, նոր սեփականատիրոջ դերը, իսկ ՀՀ վաստակավոր արտիստ Շ. Գևորգյանը այդ պահանջի շրջանակներում պետք է հայտնվի Անահիտ Սիմոնյանի և իր համագործակիցների ենթակայության և հսկողության ներքո և արդեն իսկ հանդիսանա ոչ թե մեր ընտանիքին պատկանող՝ օրենքի ուժով ընդհանուր համատեղ սեփականության կարգավիճակը կրող բնակարանի օրինական իրավահավասար համասեփականատերը, այլ դառնա Անահիտ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում ժամանակավոր ապաստան ստացած աստիճանաբար ոչնչացման ենթակա առարկա››,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին։

Արևիկ Գևորգյանը հայտնում է որ Շահեն Գևորգյանի կինն է փորձել ինչ-որ լուծում գտնել հարցին, սակայն նրան պատասխանել են, որ նա ՀՀ քաղաքացի չէ և չի գտնվում Հայաստանում:

‹‹Հայտարարում եմ, որ մայրիկս և մեր ընտանիքի բոլոր անդամները ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ են և ցանկանում եմ պարզել, թե ինչպես մեր ընտանիքի անդամները կարող են խաղաղ և անվտանգ գոյություն պահպանել ՀՀ–ում, երբ որ զրկված ենք մեր սեփականությունը խաղաղ տնօրինելու միջազգային իրավունքից ուղիղ 15 տարի շարունակ, որ մեր սեփական բնակարանում երաշխավորված չէ մեր ընտանիքի անդամների անվտանգությունը և մեր սահմանադրական իրավունքները և ազատությությոնը, մեզ անհայտ հասցեատերերի կողմից մեզ անհայտ բովանդակության նամակներ ուղարկել մեր բնակարանի հասցեով այլ անձանց անուններով՝ մասնավորապես ոմն Ա. Ելինյանի և մեզ անհայտ ոմն Սրբուհի Սարգսյանի››,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին։

Մեր զրուցակցի խոսքով՝ Շահեն Գևորգյանի ընտանիքը բազմիցս դիմել է ՀՀ Արդարադատության նախարարությանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ Սնանկության դատարանին, ԴԱՀԿ ծառայությանը, ՀՀ Կադաստրի Կոմիտեին, ՀՀ Կենտրոնական բանկին, սակայն՝ որպես արդյունք, միայն ականատես դարձան  datalex.am կայքում կատարված ոչ իրավաչափ փոփոխություններին ի օգուտ իրականացրած բազմաթիվ օրինախախտումների։

‹‹Առաջանում է հարց՝ ինչն է պատճառը, որ Ա․ Ելինյանը  2015թ․–ին, երբ որ դեռ ուժի մեջ էին իր լիազորությունները որպես գոյություն չունենալու պարագյում սնանկ ճանաչված ‹‹Անահիտ Սիմոնյան›› ՍՊԸ–ի սնանկության գործով ժամանակավոր կառավարչի, չի համարձակվել դիմել մեզ այդ ՍՊԸ–ի հարցով և մոտենալ մեր բնակարանին, իսկ ներկայումս՝ տաս տարի անց, շահագործելով պետական ուժային ռեսուրսները՝ ի դեմս ԴԱՀԿ ծառայության իր համագործակիցների, ՀՀ արդարադատության նախարարության աչքի առաջ իրականացնում է ահաբեկչական գործողություններ ՀՀ օրինապաշտ քաղաքացիներիս հանդեպ։

Վերստին հիշեցնում ենք, որ մենք երբևէ չենք ունեցել գույքի գրավի դեպքում օրենքով նախատեսված քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերություններ ‹‹Հայբիզնեսբանկ›› ՓԲԸ–ի կամ ԱՄԻՕ բանկի հետ և դրա համագործակցի՝ մեր բնակարանի ապօրինի գաղտնի Գրավատուի՝ ‹‹Անահիտ Սիմոնյան›› ՍՊԸ–ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի հետ։ Մեր ընտանիքի անդամների մոտ բացակայում են նման հարաբերություններ հաստատող օրենքով նախատեսված փաստաթղթեր։

Ապօրինի բիզնես վարկերը մեր բնակարանի իրական Գրավատուն՝ Անահիտ Սիմոնյանը, ստացել է իր և ‹‹Հայբիզնեսբանկ›› ՓԲԸ–ի ‹‹Արցախ›› մասնաճյուղի կառավարիչ Վարդան Մելքոնյանի միջև 2010թ. նոյեմբերի 12-ին ք. Երևանի անհայտ վայրում առանց մեր ընտանիքի անդամների լիազորությունների և իմացության, առանց նոտարական վավերացման, կամայականորեն կնքված անօրինական թիվ V10-019251 վարկային պայմանագրի շրջանակներում, որի 4.1 կետում մեր բնակարանը ապօրինաբար կպցվել է Անահիտ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող գոյությունը չապացուցված կաթսաներին, սալյակներին, միքսերներին և նմանատիպ այլ առարկաներին, որոնք նույն օրը նույն անձանց միջև կնքված, Էրեբունու նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի վավերացմամբ մեկ այլ պայմանագրում ստացել են անշարժ գույքի կեղծ որակավորում։ Առ այսօր ՀՀ ոչ մի մարմին չի պարզաբանել, թե ինչպես բազմիցս տեղահանված, ունեզրկված իսկ ներկայումս նաև Արցախից տարհանված մեր ընտանիքի սեփական միջոցներով ձեռք բերված և ՀՀ–ում մեր գոյության միակ միջոցը հանդիսացող բնակարանը դարձվել է Վերակառուցման և Զարգացման Միջազգային բանկի ծրագրի շրջանակներում ստվերային ինչ–որ ՍՊԸ–ի տրամադրված ապօրինի վարկերի ապահովման միջոց: Ծնողներս արժանացել են լավագույն երաշխավորագրերի համաշխարհային մակարդակի լավագույն դիրիժորների, երաժիշտների կողմից, երբ Հայաստանում նշվում էր քրիստոնեության 1700-ամյակը ճապոնական պետական հեռուստաալիքը հայրիկիս և մեր ընտանիքին է խնդրել ներկայացնել Հայաստանը և օգտվելով այդ առիթից հայրիկս ներկայացրել է նաև Արցախը։ Հայրիկս ներկայացրել է Հայաստանի պատմության, մշակույթի, կատարողական արվեստի նվաճումները միջազգային հանրությանը ներկայացրած ֆիլմում։

Ծնողներս լինելով չափազանց համեստ և համբերատար՝ երկար ժամանակ լռել են, դիմացել են, հույս ունենալով, որ հարցը կլուծվի օրինական, կիրթ ճանապարհով, սակայն առ այսօր մեր ընտանիքի հանդեպ ցուցաբերվող ծայրաստիճան անկիրթ և անօրեն կեցվածքը այլ ելք չի թողնում քան դիմել հանրության պաշտպանությանը և, եթե հարկ լինի նաև միջազգային հանրության ուշադրությանը, ինչը, իհարկե, անցակալի կլիներ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ››,- եզրափակեց Արևիկ Գևորգյանը։

Նանիկ Աղասյան




Լրահոս