Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ի՞նչ է ասել քննիչներին կալանավորված Վարդան Հարությունյանը․ բացառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրավապահները գործընթաց են սկսել բոլոր նրանց մասով, ովքեր ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի, հունիսի 17-ին գնացել են նրա առանձնատուն, ապա՝ 18-ին դատարանի բակ: Բոլոր աչքի ընկած, հայտնի մարդիկ, ովքեր մասնակցել են նաև հանրահավաքին, իրավապահները կոնկրետ զբաղվում են նրանցով, վերաբացում են նախկին պաշտոնյաների գործերը, որոնց մասին վաղուց մոռացել էին:

Վերջին քաղաքական կալանավորումը Վարդան Հարությունյանի դեպքն է, որին կալանավորեցին 2018 թվականին հարուցված, մեկ տարի հետո կարճված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության քրեական վարույթի շրջանակներում։

«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ շրջանակներից հասած լուրերի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում Հարությունյանը քննիչի բոլոր հարցերին պատասխանել է, որ ինքը ընկերության հետ որևէ առնչություն չի ունեցել, ինչը պնդել է նաև դատարանում։

Բայց դատարանը, ենթադրաբար հենց քաղաքական հրահանգի արդյունքում, Հարությունյանին տարավ երկամսյա կալանքի:

Հակակոռուպցիոն կոմիտեից ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին տարան Երևան Կենտրոն ՔԿՀ կամ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարան՝ Սամվել Կարապետյանի հետ նույն կալանավայրում:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»:

Իսկ իրական պատճառը Սամվել Կարապետյանի մտերիմներին, աջակիցներին չեզոքացնելն է:

Բացի այդ, Վարդան Հարությունյանը մայիսի 20-ին իր տանը հյուրընկալել, ընթրիք է մատուցել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովին՝ Սամվել Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի, նախկին այլ պաշտոնյաների հետ, ինչը չի ներվել մասնակիցներին: Այդ օրվանից սկսվել են հետապնդումները նրա նկատմամբ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս