Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պատերով կտամ», «քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ»․ ինչ է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս էր եկել և սպառնում էր ընդդիմադիրներին։
ArmLur.am-ը ուղիղ եթերի այդ հատվածը հրապարակել էր «Ձեզ ոտիս տակ կտամ,պատերով կտամ,ձեր քաղաքական դիակների մնացորդները կհանեմ․Փաշինյանը հունից դուրս եկավ» վերնագրով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվը ևս մեկ անգամ քննության էր առել Փաշինյանի այս հանրային ելույթը, սակայն արդյունքներն այնպիսին էին, ինչպիսի «կտանեմ ձեզ, ԱԱԾ-ի պադվալներ կլցնեմ»-ի դեպքում էր։

Հրապարակումների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի՝ սույն թվականի մարտի 26-ի նիստի ընթացքում, պատասխանելով պատգամավորների հարցերին, կիրառել է վիրավորական և սպառնալիք պարունակող արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք», «ձեզ էդ պատերով կտամ և ըտեղի ձեր
քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ», «ձեզ ոտի տակ կտամ», «դուրսպրծուկ», «ինքը շատ արագ կհայտնվի, որտեղ ասեմ, ասֆալտին»։
Հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ վարչապետն իր խոսքում անդրադարձել է հանրային նշանակություն ունեցող հարցերի և թեև գործածել է կոպիտ արտահայտություններ, սակայն դրանք գործածվել են՝ նկատի ունենալով, որ եթե իր հասցեին ՀՀ նախկին նախագահները ցանկանում են քննադատություններ հնչեցնել, ապա թող համաձայնվեն ուղիղ եթերով բանավեճի, իսկ եթե ոչ՝ լռեն և չխոսեն բանակցային գործընթացի վերաբերյալ։

Ն. Փաշինյանի կողմից գործածված «պատերով կտամ», «քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ» արտահայտությունները, Հանձնաժողովի գնահատմամբ, նպատակ են ունեցել արտահայտելու այն իմաստը, որ Ն. Փաշինյանը, իր գնահատմամբ, ջախջախիչ հաղթանակ կտանի նշված բանավեճի շրջանակներում։

Ըստ այդմ, Հանձնաժողովն արձանագրել է, որ Ն. Փաշինյանի կողմից գործածված կոպիտ արտահայտությունները իմաստային առումով լրացնում են նրա խոսքը, դրան հաղորդում են ոճական ավելի կոպիտ երանգ, ինչը կարող է բնորոշ լինել քաղաքական բանավեճի շրջանակներում կատարվող հայտարարություններին։ Բացի այդ, խոսքն ուղղված է եղել քաղաքական գործիչների, որոնք ևս պարբերաբար Ն. Փաշինյանին ուղղված նույնպիսի կոպիտ տոնայնությամբ հայտարարություններ են արել, ուստի, Հանձնաժողովի գնահատմամբ, Ն. Փաշինյանի խոսքը չի անցել հանրային նշանակության հարցերի շուրջ բանավեճի շրջանակներում քաղաքական գործիչների հասցեին ուղղված իրավաչափ քննադատության սահմանները, չի կրել բացառապես վիրավորելու նպատակ, չի պարունակել խիստ անձնական բնույթի վիրավորանքներ։

Ն. Փաշինյանի մյուս խոսքի կապակցությամբ Հանձնաժողովն արձանագրել է, որ այն կատարվել է հանրային նշանակություն ունեցող հարցի առթիվ, նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջանում, երբ արտահայտման ազատության սահմանափակման հնարավորությունը հատկապես նեղ է, ինչպես նաև վերաբերել է ոչ իրավաչափ արարքի կատարման դեպքում արձագանքին, այն է՝
ընտրողների կամքին բռնացող անձանց «ասֆալտին հայտնվելուն», և թեև խոսքը կոպիտ տոնայնությամբ է, սակայն «ասֆալտին հայտնվելը» չպետք է մեկնաբանվի բառացի, այլ պետք է հասկացվի որպես պատասխանատվության ենթարկվելու
վերաբերյալ զգուշացում։ Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ «դուրսպրծուկ» բառն արհամարհական նշանակություն ունի, որն իմաստային առումով կապակցվել է Ն. Փաշինյանի մնացած խոսքին։

Ըստ այդմ, Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված հրապարակումներով ներկայացված վարքագիծը չի պարունակել վարքագծի կանոնների առերևույթ խախտման հատկանիշներ, և որոշել է դրանց առթիվ չհարուցել վարույթ։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս