Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում են ունեցել Սպիտակ տանը:
Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության և էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրերը:
Մանրամասները՝ տեսանյութում
























