Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական գործ Երգիչ Գրիգոր Եսայանի նկատմամբ. թմրանյութի հայտնաբերում. ի՞նչ է որոշվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քրեական վարույթ կա նախաձեռնված երգիչ Գրիգոր Եսայանին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալելու դեպքով, ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին.

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Մեկ անձ ձերբակալվել է: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել գրավը»։

Հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են ՀՀ-ում հայտնի երգչի, որի մոտ եղել է կասկածելի իր։ Նրան ներկայացրել են քննչական բաժին։ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկութունների համաձայն՝ վերջինս հայտնի երգիչ Գրիգորի Եսայանն է։ Shamshyan.com-ը ևս անդրադարձել է դեպքին նշելով, որ  օգոստոսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները օդանավակայանում ձերբակալել են ՀՀ հայտնի երգիչներից մեկին

Քնար Մանուկյան




Լրահոս