Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահի Ժամանակավոր Պաշտոնակատար են նշանակել. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Oգոստոսի 8-ին, լրացավ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի պաշտոնավարման ժամկետը, և վերջինս, ըստ օրենքի, հերթական անգամ չի կարող առաջադրվել դատարանի նախագահի պաշտոնում։

Մեզ հայտնի դարձավ, որ Մխիթար Պապոյանը հեռացել է և ՀՀ վերաքննիչ քրեկան դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը։

Ի՞նչ է սպասվում ՀՀ վերաքննիչ դատարանում, ո՞վ է դատարանի նախագահի հավանական թեկնածուն, որի մասին խոսակցությունները դատարանում ակտիվորեն քննարկվում են։ Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ընտրի դատարանի նախագահի, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս օրերին ակտիվ քննարկվում է Վաչե Մարգարյանի անունը։ Դատական համակարգում հայտնի է, որ նա ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի մտերիմ ընկերն է, ու չի բացառվում, որ ընկերությունը, քաղաքական կապերը հաղթեն, ու Մարգարյանն ընտրվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ։

Կարճ ասած՝ ՔՊ-ի «սրտի» քմահաճույքները կատարող դատավորը կդառնա դատարանի նախագահ, ու չի բացառվում, որ այսօր էլ ԲԴԽ-ն Մարգարյանին նշանակի այդ պաշտոնում։ Հետեւենք իրադարձություններին»։

Քնար Մանուկյան




Լրահոս