Armenian text to speach

Իրանն ու Իրաքը ստորագրել են անվտանգության հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը և Իրաքը երկուշաբթի օրը ստորագրել են անվտանգության ոլորտի համատեղ փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը Բաղդադում ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ Ալ-Արաջին։

Լարիջանին տարածաշրջանային երկօրյա շրջայցով մեկնել է Իրաք և Լիբանան։ Այցի առաջին փուլով նա երկուշաբթի ժամանել է Բաղդադ, որտեղ նրան դիմավորել է Ալ-Արաջին։ Լարիջանին նշել էր. «Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, ինչը չափազանց կարևոր հարց է։ Իրանի մոտեցումը հարևանների հետ հարաբերություններում այն է, որ իրանցիների անվտանգությունն առաջնահերթ է, բայց Իրանը ուշադրություն է դարձնում նաև հարևան երկրներում անվտանգությանը»։

Նրա խոսքով՝ Իրանի անվտանգությունը փոխկապակցված է հարևանների անվտանգության հետ։ Լարիջանին ընդգծել է, որ Իրանն ունի սերտ առևտրային կապեր բարեկամ Իրաքի հետ, իսկ երկկողմ հարաբերությունները գտնվում են  համագործակցության բարձր մակարդակի վրա։

Իր այցի նպատակների մասին խոսելիս նա հավելել է, որ Բաղդադում նախատեսում է հանդիպումներ Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Թեհրան–Բաղդադ համագործակցության ընդլայնման ուղիները։

Հատկանշական է, որ 2023 թվականի մարտին Իրանն ու Իրաքը Բաղդադում արդեն ստորագրել էին անվտանգության համաձայնագիր՝ ներառելով համատեղ սահմանների պաշտպանության դրույթը:

 

Թարգմանությունը՝  Անի Վարդանյանի




Լրահոս