Համաշխարհային արվեստի ոլորտում մեծ սկանդալ է հասունանում` կապված Լեոնարդո դա Վինչիի անավարտ որմնանկարի հետ, որը ենթադրաբար գտնվում է Ֆլորենցիայի Պալացիա Վեկյոյի պատերից մեկի վրա, եւ որի վրա որոշ ժամանակ հետո մեկ այլ գլուխգործոց է թողել իտալացի մեկ այլ վարպետ` Ջորջիո Վազարին:Աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 150 արվեստագետ հռչակագիր են ստորագրել, որով կոչ են անում դադարեցնել պատի քանդումը, որի վրա այժմ պատկերված է Վազարիի “Մարտ` Մարչանոյի մոտ” (նկ. 1-ին) ստեղծագործությունը: Քանդելով պատը` մասնագետները հույս ունեն հասնել ներքին պատին, որի վրա պետք է որ լինի դա Վինչիի անավարտ որմնանկարը` “Մարտ` Անգիարիի մոտ” (նկ. 2-րդ), որի վրա նկարիչը սկսել է աշխատել 1504 թվականից: Իսկ 1563 թվականին նույն պատի վրա պատվեր է ստացել Վազարին:Հետազոտողների մի մասը վստահ է, որ Վազարին չի ցանկացել վնասել դա Վինչիի ստեղծագործությունը, որի վրա նա կեղծ պատ է կառուցել, նոր նկարել: Նրանք իրենց տեսությունը հիմնավորւմ են Վազարիի նկարի վրա մի զինվորի ձեռքի գրությամբ, որի վրա գրված է` “Փնտրեք եւ կգտնեք”: Արվեստագետների այդ խումբը վստահ է, որ դա բաց ակնարկ է: Այժմ գիտնականների խումբը փորձում է ոչ մեծ անցքեր բացել Վազարիի նկարի վրա` ստուգելով` արդյոք ետեւում այլ բան կա “թաքնված”: Ու չնայած Ֆլորենցիայի քաղաքապետը վստահեցրել է, որ անցքերը բացվել են նկարի վնասված մասերում, գիտնականների մեկ այլ խումբ վստահ է, որ նման վերաբերմունքն անարդար ու անհարգալից է Ջորջիո Վազարիի նկատմամբ: Նրանց հավաստմամբ, դա Վինչիի որմնանկարը լրիվ ուրիշ պատի վրա է, իսկ եթե նունիսկ տվյալ պատին է, ապա նրա արժեքն այնքան մեծ չէ, որ արժե զոհել մեկ այլ վարպետի ստեղծագործություն: Report.am
Լեոնարդո դա Վինչին ընդդեմ Ջորջիո Վազարիի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ