Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն սկսել է Խորհրդի վերակազմավորման աշխատանքները։ Այն գործելու է որպես հանրային բաց շարժում՝ իր գործունեության հիմքում ունենալով մարտի 29-ի հանրահավաքում հայտարարված Պահանջագրի 12 կետերը: Այս մասին օրերս հայտարարել է Խորհուրդը: Համալրվելով նոր հասարակական գործիչներով՝ իր կազմում այլևս չեն լինելու պետական պաշտոնյաներ և ԱՀ ԱԺ հինգ խորհրդարանական ֆրակցիաների ներկայացուցիչները:
Միաժամանակ կարևորելով ԱՀ պետական ինստիտուտների դերը՝ Խորհուրդը շարունակելու է համագործակցել պետական ինստիտուտների հետ բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ծառայում են Արցախի ժողովրդի շահերին։ ԱՀ պետական ինստիտուտներին լրացուցիչ չթիրախավորելու հանգամանքով էլ պայմանավորված՝ Խորհրդի գրասենյակը այլևս չի գործելու Արցախի ներկայացուցչության շենքում:
Թափանցիկություն ապահովելու համար՝ Խորհուրդը հրապարակելու է իր նոր կազմը:
Նանիկ Աղասյան























































































