Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին Սևանում հայտնաբերելու դեպքով Քննչական կոմիտեն որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2024 թվականի հունիսի 1-ին ողբերգական դեպք էր եղել Սևանում: Առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի մայրը և հայտնել էր, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող հանգստյան գոտի, ինչից որոշ ժամանակ անց, ինքը տեղեկություններ չի ունեցել աղջկանից, և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել: Անահիտի քրոջ ամուսինը` Վահան Ազիբեկյանը պատմել էր,որ Անահիտին վերջին անգամ տեսել են մայիսի 31-ին Սեւանի ափին նստած: «Նրան վերջին անգամ մայիսի 31-ի գիշերը` 22:30-ի կողմերն են տեսել` ափին նստած: Հագուստը, հեռախոսը, անձնական իրերը կան, ինքը չկա: Փրկարարները ասում են, որ բավական խորացել են լճում, ստուգել են, եթե խեղդված լիներ, կտեսնեին, ոստիկանությունն էլ հակված է խեղդվելու վարկածին, բայց այլ տարբերակներ էլ են քննարկում»,-ասել էր նա: Ազիբեկյանը հայտնել էր, որ Անահիտը հանգստանալու նպատակով էր մեկնել, ընկերուհու հետ պետք է գնար, սակայն ընկերուհու գնալը չի ստացվել, երկու օրից պետք է հետ վերադառնար: Արդյունքում հունիսի 3-ին հայտնաբերեցին կոմպոզիտորի դին ու Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։ Այսօր Հհ քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե արդյոք կոմպոզիտորին սպանել են , թե այլ հանգամանքներ կան ի պատասխան հայտնեցին Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարմինը հայտնաբերվել է 2024 թվականի հունիսի 3-ին։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Քրեական վարույթը կարճվել է ՝ հանցակազմի բացակայության հիմքով

 

Քնար Մանուկյան




Լրահոս