Քիչ առաջ Armlur.am-ին Կոմիտեից հայտնեցին, որ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտանաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»։
Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ «Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրությունում։
Քնար Մանուկյան




















































































