ՀՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ անդամներին համատեղ դիմում է հղել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կառույցների լուծարման վերաբերյալ:
«Ըստ նախապես հայտարարված համաձայնության` այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը»։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։
Հիշեցնենք՝ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։





























