
Հունաստանում սկանդալ է հասունանում. մարդկանց նյարդայնացրել է գերմանական Focus ամսագիրը, որը վիրավորել է Հունաստանի ազգային խորհրդանիշ Աֆրոդիտե աստվածուհուն:Ամսագրի շապիկին է հայտնվել Աֆրոդիտեի հայտնի քանդակը, որին ավելացվել է միջնամատ ցույց տվող ձեռք:Դրանով գերմանացի լրագրողները որոշել են ցույց տալ, թե ինչպես են հույները վերաբերվում Եվրամիության մյուս անդամ երկրների խնդիրներին:Հունաստանում Գերմանիայի դեսպանին կանչել են խորհրդարան`պատասխան տալու իր հայրենակիցների արարքի համար: Իսկ հունական օրենսդրությամբ պետական խորհրդանիշները անարգողները դատապարտվոել են 2 տարվա ազատազրկման: