Armenian text to speach

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհասնեն տարածքային փոխանակումների վերաբերյալ համաձայնությունների։

«Կլինեն որոշ փոխանակումներ։ Կլինեն որոշ տարածքային փոփոխություններ: Ես դա գիտեմ Ռուսաստանից և բոլորի հետ զրույցներից», – ասել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու:

Խոսելով այս ենթադրաբար հնարավոր փոխանակումների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք «Ուկրաինայի օգտին են»։

«Դա լավ բան է, ոչ թե վատ։ Եվ նաև վատ բան երկու կողմերի համար էլ», – հավելեց նախագահը։

Թրամփը մանրամասնել է, որ կփորձի «որոշ տարածքներ վերադարձնել Ուկրաինային»։ Նա նաև բացատրել է, որ ափամերձ տարածքները համարում է ամենաարժեքավորը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Այնուհետև այս բանակցությունների ծրագրերը հաստատել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ Պուտինը և Թրամփը կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման տարբերակների քննարկման վրա։




Լրահոս