Armenian text to speach

17 հայտարարատուի առնչությամբ 6 հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրականացված վերլուծությունների արդյունքում հաշվետու ժամանակաշրջանում ավարտվել է 120 հայտարարատուների 519 հայտարարագրերի վերլուծություն։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 102 հայտարարատուների 412 հայտարարագրերի վերլուծությունն ավարտվել է՝ գույքային դրության արժանահավատության վերաբերյալ կասկածները փարատվելու հանգամանքով։
50 հայտարարատուների 141 հայտարարագրերի վերլուծությունն ավարտվել է և հայտարարատուների նկատմամբ հետագա գործընթաց
չի նախաձեռնվել՝ հաշվի առնելով արձանագրված անհամապատասխանությունների բնույթը, ինչպես նաև որոշ դեպքերով արձանագրված անհամապատասխանությունների՝ Հանձնաժողովի նախադեպային որոշումների համաձայն նվազ նշանակության
իրավախախտում հանդիսանալու փաստը։

52 հայտարարատուների 271 հայտարարագրերի վերլուծությունն ավարտվել է և հայտարարատուներին առաջարկվել է համապատասխան հայտարարագրերում ուղղում կատարելու համար դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ հաշվի առնելով վարչական տույժ նշանակելու վաղեմության ժամկետների սպառված լինելու հանգամանքը։

1 անձի նկատմամբ նախաձեռնվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, 17 հայտարարատուի առնչությամբ 6 հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։

Գլխավոր դատախազություն ուղարկված հաղորդումներից առաջինը վերաբերել է Հանձնաժողովի կողմից սահմանված ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացված վերլուծության ընթացքում անկախ պետական մարմնի նախկին անդամի և նրա ընտանիքի 4 անդամների կողմից Հանձնաժողով ներկայացված և վերլուծության առարկա հանդիսացող հայտարարագրերում հայտարարագրված
կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրների առնչությամբ վերջիններից հայցված և ստացված պարզաբանումների գնահատումների արդյունքում
Հանձնաժողովի կասկածների չփարատվելուն, ինչպիսի հիմքով էլ համապատասխան հաղորդումը 5 հայտարարատուի առնչությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։

Հանձնաժողովի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 3 դրվագով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310.1-ին հոդվածի հիմքով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածին)։

 

Էմմա Միքայելյան




Լրահոս