
Դեռ դպրոցական տարիներին ամերիկացի Վիվիան Վիլերի դեմքին մորուք է աճել: Նրա մայրը, սակայն, շարունակ սափրել է աղջկա մորուքը, որպեսզի դպրոցում չծաղրեն: Մոր մահվանից հետո Վիվիանն այդպես էլ չի սափրվել` այդ կերպ արտահայտելով իր սուգը: Ներկայում նրա մորուքը 28 սմ է: Վիվիանը պատմել է, որ մանուկ հասակում տղաներն իր վրա ուշադրություն չէին դարձնում, սակայն վերջ դնելով սափրվելուն, հայտնվեց նրանց ուշադրության կենտրոնում: Մորուքավոր կինը չի սափրվել 1993 թվականից: Նա ունի երեք զավակ և պարբերաբար մասնակցելով տարատեսակ հեռուստաշոուների` բավական մեծ գումար է վաստակում: