Armlur.am-ը զրուցել է հանկարծամահ եղած զինվորի հարազատների հորաքրոջ Լիզա Զաքարյանի, քեռակնոջ Շուշաննա Դարբինյանի հետ, որոնք վստահեցնումն են, որ տղան առողջական խնդիրներ չի ունեցել ու գնացել է ծառայության: Հորաքույր պատմեց, որ վերջին անգամ խոսել է դեպքի երեկոյան ու եղբոր որդին ասել է գլուխն է ցավում ու քթից արյուն է գալիս:
Մարտունու բնակիչները մեծ ցավ են ապրել Վահե Զաքարյանի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լսելով: Ըստ բնակիչների` նրա մայրը վաստակաշատ բժշկուհի է եղել, որը տարիներ առաջ առողջական խնդիրների պատճառով մահացել է: Armlur.am-ին Կոմիտեից հայտնել էին , որ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտանաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»։
Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ «Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրությունում։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























