Ինչպես հայտնի է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ քրեական գործ հարուցվեց կաշառքի գործով և այժմ նա տնային կալանքի տակ է։ Արդյունքում նրա օգնականին ազատել են աշխատանքից և նա դիմել է դատարան ու պահանջում է․ «Անվավեր ճանաչել՝ Շողիկ Դուրյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի օգնականի պաշտոնից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանի 10.07.2025 թվականի թիվ 1209-Ա հրամանը։ Պարտավորեցնել Պատասխանողին՝ Շողիկ Դուրյանին վերականգնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի օգնականի պաշտոնին, իսկ վերականգման անհնարինության դեպքում ՀՀ Դատական դեպարտամենտից հօգուտ Շողիկ Դուրյանի բռնագանձել Շողիկ Դուրյանի միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում` որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում։ Հայաստանի Հանրապետության Դատական Դեպարտամենտից հոգուտ Շողիկ Դուրյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում` Շողիկ Դուրյանի միջին աշխատավարձի չափով՝ սկսած 11․07․2025 թվականից մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը»։
Քնար Մանուկյան

























































































