
armlur.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեց պարզել, թե ինչու են այսօր առավոտյան Կառավարության շենքի մոտ մուկ տարած տիկնոջը փորձում տանել ոստիկանություն:
Մեր հարցին լրատվական վարչությունից պատասխանեցին, որ Սուսաննա Մարգարյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել` հասարակական կարգը խախտելու համար:
Տեղեկացանք նաև, որ կնոջը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են Ոստիկանության կենտրոնի բաժին: