Armenian text to speach

Ուկրաինան կարող է համաձայնվել Ռուսաստանին հանձնել իր կողմից գրավված տարածքները․ Daily Telegraph

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինան կարող է համաձայնվել դադարեցնել մարտական գործողությունները և զիջել Ռուսաստանի կողմից արդեն բռնագրավված տարածքները՝ որպես Եվրոպայի կողմից աջակցվող խաղաղության ծրագրի մաս, հաստատում է Daily Telegraph-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպացի առաջնորդներին հայտարարել է, որ նրանք պետք է մերժեն Դոնալդ Թրամփի ցանկացած առաջարկ, որի համաձայն Ուկրաինան պետք է զիջի լրացուցիչ տարածքներ, մինչդեռ Ռուսաստանին կարող է թույլ տրվել պահել իր կողմից գրավված որոշ տարածքներ, գրում է պարբերականը։

Դա նշանակում է ռազմաճակատի գծի սառեցում և Ռուսաստանին կփոխանցվի փաստացի վերահսկողություն Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի նկատմամբ։

Հրատարակությունը պնդում է, որ բանակցային դիրքորոշման մեղմացումը տեղի է ունեցել Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև՝ ուրբաթ օրը Ալյասկայում կայանալիք բանակցություններից առաջ։

«Խաղաղ կարգավորման ծրագիրը կարող է վերաբերել միայն զինվորականների կողմից ներկայումս զբաղեցրած դիրքերին», – «Daily Telegraph»-ին ասել է արևմտյան քաղաքական աղբյուրը։




Լրահոս